Էստոնիայում այսօրվանից մեկ ամսով խստացվում են հակահամաճարակային սահմանափակումները:
Վարչապետ Կայա Կալասն ավելի վաղ ասել է, որ որոշել են փակել երկիրը՝ այն չափով, որքան հնարավոր է:
Էստոնիայի դպրոցներն անցնում են հեռավար ուսուցման, բոլոր մանրածախ խանութները կփակվեն՝ բացառությամբ մթերային և առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութների, դեղատների։
Մոտ 1,33 միլիոն բնակչություն ունեցող Էստոնիայում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 80 հազար մարդ, հիվանդությունից մահացել են 677-ը։ Վերջին շաբաթներին երկրում օրական հաստատվում է վարակի շուրջ 1,5 հազար նոր դեպք։