Մատչելիության հղումներ

ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին


Գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյան, լուսանկարը՝ ՊՆ-ի
Գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյան, լուսանկարը՝ ՊՆ-ի

Համաձայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում ԳՇ բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան հայտարարեց Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Վարչապետը միջնորդել է նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել Արտակ Դավթյանին։

XS
SM
MD
LG