Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններով


Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են 2 ջոկատով՝ Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով:

Զինադադարից հետո, ըստ ԱԻՊԾ-ի, այդ աշխատանքների արդյունքում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն, որից 6-ը երեկ՝ մարտի 10-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG