Մատչելիության հղումներ

Բաբաջանյանը դիմել է օմբուդսմենին՝ հայտնելով, որ ստանում է ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ


Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով՝ ստանում է իր կյանքի ու առողջությանը, ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ իր համար անհայտ հեռախոսահամարներից:

Ըստ Pաշտպանի գրասենյակի, Բաբաջանյանը ընդգծել է, որ սոցիալական ցանցերով տարածվել են իր հեռախոսահամարն ու տան հասցեն:

Հաշվի առնելով, որ դիմում-ահազանգը վերաբերում է նախևառաջ պատգամավորի կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքներին՝ դրա հիման վրա նախաձեռնվել է գրավոր ընթացակարգ և Արման Բաբաջանյանի ահազանգի հանգամանքները պաշտոնական գրությամբ ուղարկվել են Ոստիկանություն, ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանը հայտնում է, որ իրենց ուշադրության ներքո կլինեն Ոստիկանության գործողությունները՝ կապված Արման Բաբաջանյանի կյանքի, առողջության ու անվտանգության ապահովման հետ, ինչպես պահանջում է օրենքը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ Արման Բաբաջանյանը՝ դիմելով Բարձագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ասել էր՝ Վարդազարյանը չգիտի, թե ինչ ղալաթ է բերել իր գլխին նոյեմբերի 15-ին արած հայտարարությամբ։

Վարդազարյանը 4 ամիս առաջ կոչով դիմել էր դատավորներին և օգտագործելով վարչապետի արտահայտությունը՝ «վնգստացող դատավորների» մասին, հայտարարել, որ եկել է պահը պատասխանելու՝ իրենք «պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։ Հայտարարությունն արվել էր նույն այն ժամանակ, երբ դատարանները քննում էին Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներին կալանավորելու հարցը, ընդդիմադիրները, որ նաև խոսում էին Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական ոչնչացման մասին, չկալանավորվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG