Մատչելիության հղումներ

Անցած երկու օրերին հայ-ադրբեջանական սահմանին կայուն իրավիճակը պահպանվել է


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահություն է կատարում Ադրբեջանի հետ սահմանին, արխից
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահություն է կատարում Ադրբեջանի հետ սահմանին, արխից

Մարտի 8-ին և 9-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները, ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG