Մատչելիության հղումներ

ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարության է տարածել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը մարտի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ Վահագն Թևսյանը մարտի 5-ին նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG