Բելառուսական Nexta լրատվական կայքը հետաքննական ֆիլմ է հրապարակել, որում պատմում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հարստությունների մասին՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ։
Լրագրողները պնդում են, որ Լուկաշենկոն փաստացի սեփականաշնորհել է երկրի բազմաթիվ պետական կառույցներ, նստավայրեր, այդ թվում՝ շքեղ Անկախության պալատը։
Ֆիլմի հեղինակների տվյալներով՝ Բելառուսի նախագահը հաճախ թանկարժեք նվերներ է ընդունում կոռուպցիոն նպատակներով, հայտնի նվիրատուներից լրագրողները նշել են ռուսաստանցի մեծահարուստ Միխայիլ Գուցերիևին։
Ինքը Լուկաշենկոն հավաստիացնում է, թե որևէ հարստություն չունի՝ միակ սեփականությունը «փոքրիկ տնակն է, որտեղ մեծացել է մոր հետ»։