Մատչելիության հղումներ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մինչ օրս հատուցել է1862 շահառուի


«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը տեղեկացնում է, որ 2021թ.-ի Մարտի 09-ի դրությամբ «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1133 շահառուներ, նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է, 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են:

Հաղորդագրությունում նշվում է, որ հիմնադրամի հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի արդյունքում զոհված ևս 121 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 1862-ն է, որից 1450-ը` այս պատերազմի արդյունքում:

XS
SM
MD
LG