Մատչելիության հղումներ

Բաշար Ասադը և իր կինը վարակվել են կորոնավիրուսով


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և կինը՝ Ասմա Ասադը վարակվել են կորոնավիրուսով, այս մասին հայտնել է Սիրիայի առաջնորդի գրասենյակը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամուսինների ինքնազգացողությունը լավ է, նրանք ինքնամեկուսացվել են և առաջիկա շաբաթներին կաշխատեն տնից։

Սիրիայում կորոնավիրուսի առաջին դեպքը արձանագրվել է 2020 թվականի մարտի 22-ին և մինչ օրս երկրում արձանագրվել է վարակի շուրջ 16 հազար դեպք, մահացել է հազար մարդ։

Անցած ամիս սիրիական կառավարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութին։

Մինչ այդ The New York Times պարբերականը գրել էր, որ Իսրայելն ու Սիրիան պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն Սիրիան ազատ է արձակում սահմանը ապօրինի խախտած Իսրայելի քաղաքացուն, փոխարենը իսրայելական կողմը Մոսկվայից գնում է ռուսաստանյան պատվաստանյութը և փոխանցում Սիրիային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG