Մատչելիության հղումներ

Վերջին տարիներին աշխարհում ավելացել է կին առաջնորդների թիվը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Վերջին տարիներին աշխարհում ավելացել է ինչպես կին առաջնորդների, այնպես էլ միջազգային կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը։

Statista ընկերության տվյալներով՝ 1960-ից մինչև 2021 թվականներին 58 երկրներ պարբերաբար ղեկավարել են կանայք։ Վերջին 50 տարիներին 13 երկրներում կանայք առաջնորդ են եղել մեկից ավելի անգամ։ Կանայք ավելի հաճախ ղեկավարել են Նոր Զելանդիան, Ֆինլանդիան։

Միևնույն ժամանակ, աշխարհի 119 երկրներում կանայք ղեկավար պաշտոններում չեն ընտրվել։

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինա Վաջիդը երկիրն առաջնորդել է շուրջ 17 տարի, ամենաերկար պաշտոնավարած կանանց ցանկում են Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին՝ 16 տարի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ 15 տարի։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության զեկույցի համաձայն՝ կանայք զբաղեցնում են աշխարհի նախարարական պաշտոնների 21 տոկոսը, իսկ խորհրդարանների կանացի թևը կազմում է 25 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG