Մատչելիության հղումներ

2020-ին հետխորհրդային 12 երկրներում առնվազն 1129 լրագրող է հետապնդումների ենթարկվել


Բելառուս - Լրագրողների ձերբակալություն Գրոդնոյում, հոկտեմբեր, 2020թ․
Բելառուս - Լրագրողների ձերբակալություն Գրոդնոյում, հոկտեմբեր, 2020թ․

2020 թվականի ընթացքում հետխորհրդային 12 երկրներում առնվազն 1129 լրագրող է հետապնդումների ենթարկվել։ Այս մասին ասվում է «Արդարություն լրագրողների համար» ուկրաինական հիմնադրամի զեկույցում։ Կառույցը ներառել է նաև Բալթյան երկրները։

Հարձակման ամենաշատ դեպքերը՝ 890 դեպք, իրականացվել են իշխանությունների ներկայացուցիչների կողմից։ Լրագրողները հաճախ թիրախավորվել են Բելառուսում՝ 382 դեպք, Ռուսաստանը այդ վարկանիշում երկրորդ հորիզոնականում է՝ 341 դեպք, Ուկրաինան՝ երրորդ՝ 123 դեպք։

Իրավապաշտպանները փաստում են, որ հետխորհրդային երկրներից ամենավտանգավորը լրագրողական գործունեության համար Բելառուսն է։

Լրագրողական կազմակերպությունը Հայաստանում արձանագրել է լրագրողների դեմ հարձակման 10 դեպք և 5 դատական հայց։ Վերջին միջադեպը տեղի է ունեցել անցած ամիս։ «Ազատության» հայկական ծառայության լրագրող Արտակ Խուլյանը և օպերատոր Կարեն Չիլինգարյանը ուղիղ եթերում ընդդիմության բողոքի ցույցը լուսաբանելիս հարձակման են ենթարկվել մի խումբ ցուցարարների կողմից, որոնք հարվածել են նրանց, վիրավորական արտահայտություններ արել և վնասել տեխնիկան։

XS
SM
MD
LG