Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքներն այսօր չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելիության պատճառով


Այսօր Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելիության պատճառով։ Այդ մասին հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ ընդգծելով, որ նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս:

Եթե եղանակային պայմանները թույլ տան, որոնումները կշարունակվեն վաղը, ասված է հաղորդագրությունում։

Ըստ նույն աղբյուրի՝ զինադադարի ստորագրումից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

XS
SM
MD
LG