Մատչելիության հղումներ

ՊՆ-ը հերքում է Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումների մասին տեղեկությունը


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունները, թե «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ»:

«Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ», - նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ընդգծելով, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, Պաշտպանության նախարարությունը «համոզիչ կերպով հորդորում է զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց»:

Երեկ ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել էր տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG