Մատչելիության հղումներ

Մոլդովան առաջին եվրոպական երկիրն է, որը COVID-19-ի դեմ պատվաստանյութ է ստացել COVAX-ի միջոցով


Մոլդովայի նախագահ Մարիա Սանդուն, արխիվ

Մոլդովան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել COVAX հարթակի միջոցով, հայտարարել է երկրի նախագահ Մարիա Սանդուն:

Նա այսօր անձամբ է մեկնել օդանավակայան՝ դիմավորելու պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ AstraZeneca -ի արտադրության 14 հազար 400 դեղաչափ։

Այս փուլում, ըստ մասնագետների, պատվաստվելու է նախ բժշկական անձնակազմը։

COVAX ծրագիրը ստեղծվել է զարգացող երկրներին պատվաստանյութերով ապահովելու համար։ Ակնկալվում է, որ այս հարթակի օգնությամբ առաջիկայում բրիտանական պատվաստանյութը նաև Հայաստան կգա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG