Մատչելիության հղումներ

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին


Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, հայտարարում է Հանրային հեռուստաընկերությունը՝ նշելով, որ որոշումը կայացվել է «համապարփակ քննարկումներից և բանակցություններից» հետո։

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- ասված է հայտարարությունում։

Մրցույթն այս տարի նախատեսված է մայիսին՝ Ռոտերդամ քաղաքում։ Հայաստանը «Եվրատեսիլ»-ին մասնակցում էր 2006 թվականից։ Մրցույթում Հայաստանն առաջինը ներկայացրել է Անդրեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG