Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դիմել է ՄԱԿ և Հայաստանից պահանջել է ականապատված տարածքների քարտեզները


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

Պաշտոնական Բաքուն այսօր հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 22-ին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին չի փոխանցել ականապատված տարածքների քարտեզները:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո ծառայության փոխանցմամբ, «Հայաստանը հրաժարվում է ճշգրիտ տեղեկություններ հայտնել ականապատված տարածքների մասին, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ պատերազմի ավարտից հետո Բաքվի հսկողության ներքո հայտնված տարածքներում ականների պայթյուններից զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 9 խաղաղ բնակիչ, վնասվածք է ստացել 65 մարդ, այդ թվում՝ 8 խաղաղ բնակիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG