Մատչելիության հղումներ

Իլոն Մասք․ «Պատվով զորացրվեցիր, հրթիռ»


ԱՄՆ - Starship հրթիռի պայթյունը վայրէջքից հետո, Բոկա Չիկա, Տեքսաս նահանգ, 3-ը մարտի, 2021թ.

Իլոն Մասքի SpaceX ընկերության Starship հրթիռի փորձնական 10-րդ նախատիպը երեկ հաջողությամբ արձակվել է, հասել է ծրագրով նախատեսված 10 կիլոմետր բարձրության, ապա կարողացել է ուղղահայաց վայրէջք կատարել, սակայն րոպեներ անց պայթել է:

«Մնաս բարով, թիվ 10 հրթիռ, պատվով զորացրվեցիր», - Թվիթերում գրել է գործարար և գյուտարար, միլիարդատեր Մասքը:

SpaceX ընկերությունը հուսով է ապագայում այդ հրթիռներով տիեզերագնացների անձնակազմեր և բեռներ հասցնել Լուսին և Մարս:

Հրթիռը կարող է մինչև 100 տոննա բեռ փոխադրել: Առաջիկայում պետք է փորձարկվեն Starship տեսակի ևս մի քանի հրթիռներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG