Մատչելիության հղումներ

Մյանմայում զինվորական խունտայի հետ բախումներում մեկ օրում սպանվել է 38 մարդ


Մյանմայի բանակի ստորաբաժանումը պատրաստվում է հարձակվել ցուցարարների վրա, Յանգոն, 4-ը մարտի, 2021թ.

Երեկ Մյանմայի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր զինվորականների խունտայի դեմ, բախումներում սպանվել է առնվազն 38 մարդ, այդ թվում՝ 4 երեխա:

Մյանմայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Կրիստին Բուրգեներն ասել է, որ մարտի 3-ը դարձել է ռազմական հեղաշրջումից ի վեր ամենաարյունալի օրը:

Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ին կալանքի տակ են վերցրել քաղաքացիական ղեկավարներին, պնդելով, թե երկրի քաղաքացիական վարչակարգը չի կարողացել կարգուկանոն հաստատել և արդար ընտրություններ անցկացնել:

Զինվորականները մեկ տարով արտակարգ դրություն են հայտարարել և խոստացել են դրա ավարտից հետո նոր ընտրություններ անցկացնել:

Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը, պահանջել է վերջ տալ խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններին և ազատել ձերբակալվածներին: Մի շարք պետություններ պատժամիջոցներ են սահմանել Մյանմայի զինվորական խունտայի պարագլուխների նկատմամբ:

XS
SM
MD
LG