Մատչելիության հղումներ

Տիրան Խաչատրյանը դատարանում բողոքարկում է իրեն պաշտոնից ազատելու՝ նախագահի հրամանագիրը


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն իրեն պաշտոնից ազատելու մասին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցով դիմել է Վարչական դատարան։

Ըստ «Դատալեքս»-ի, հայցադիմումը ստացվել է մարտի 3-ին և մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին:

Հիշեցնենք՝ նախագահի՝ փետրվարի 24-ի հրամանագրով Տիրան Խաչատրյանն ազատվեց պաշտոնից։ Նախագահը հիմք էր ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Yerevan Today-ը Տիրան Խաչատրյանի հետ հարցազրույց էր հրապարակել՝ վերնագրելով «Գլխավոր շտաբի պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա»։ Ըստ հրապարակման` նա անհնար էր համարել, որ «Իսկանդերը» 10 տոկոսով կրակեր։ Այս հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ Խաչատրյանն ազատվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից՝ վարչապետի որոշմամբ։

XS
SM
MD
LG