Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը հրապարակեց իր ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթներ


Ամերիկացի զինծառայողներ Աֆղանստանում, արխիվ

Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է իր ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթների մասին:

Մասնավորապես, Ջո Բայդենի վարչակազմը խոստանում է շեշտը դնել դիվանագիտության վրա և կարծում է, որ Ռուսաստանը ապակառուցողական դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ, իսկ Չինաստանը Միացյալ Նահանգների միակ իրական մրցակիցն է:

24-էջանոց փաստաթղթում նոր վարչակազմը խոստացել է երկրից դուրս ռազմական ուժ կիրառել միայն այն ժամանակ, երբ սպառված կլինեն հակամարտությունների լուծման այլ միջոցները:

ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել «անվերջ պատերազմները», ինչպիսին է Աֆղանստանի պատերազմը: Պենտագոնին առաջարկվել է հրաժարվել հնացած ռազմական համակարգերից և միջոցներ ներդնել նորագույն զենքի ստեղծման մեջ: Առաջնահերթություն է տրվել նաև կիբերհարձակումներից պաշտպանության արդյունավետ միջոցների ստեղծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG