Մատչելիության հղումներ

Անցած երկու օրերին հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Մարտի 2-ին և 3-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները, ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG