Մատչելիության հղումներ

Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանում ՀՀ-ի առևտրական կցորդի պաշտոնից


Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի պաշտոնից։ Այս մասին վարչապետի որոշումը ներկայացված է կառավարության կայքէջում:

Նոյեմբերի վերջին Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել` հայտնելով, որ դեկտեմբերի 4-ից ստանձնում է Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։

Նշենք նաև, որ ավելի վաղ Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմում է ներկայացրել Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու համար։

«Հասկանում եմ, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, հիմա մեր երկրում մնալու ու էս խայտառակ պարտության դաժան լուծը համախոհների ու զինակիցների հետ քաշելու ժամանակն է։ Մենք նախ սեփական ազգային պետություն, ազգային տեսիլք, առաքելություն, մշակված ռազմավարություն պետք է ունենանք, ապա նոր մտածենք այլոց հետ մեր հարաբերությունների մասին», - գրել էր նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG