Մատչելիության հղումներ

Մակրոնը և Էրդողանը հանդիպել են՝ տեսակապի միջոցով


Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանյուել Մակրոն և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները երեկ՝ առաջին անգամ վերջին կես տարվա ընթացքում, երկկողմ հանդիպում են անցկացրել՝ տեսակապի միջոցով։

Ըստ պաշտոնական Անկարայի, Ռեջեփ Էրդողանը ֆրանսիացի գործընկերոջն ասել է, թե երկկողմ հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, և Թուրքիան պատրաստ է դրան։

Փարիզը, մինչդեռ, պնդել է, թե հայտարարություններից բացի անհրաժեշտ են կոնկրետ քայլեր: «Թուրքիան դադարեցրել է վիրավորական հայտարարությունները Ֆրանսիայի ու Եվրամիության հասցեին և վստահեցրել, որ դրանք չեն կրկնվի, սակայն երկկողմ կապերը լիովին չեն վերականգնվի, քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել»,-հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

Պաշտոնական Փարիզն ընդգծել է՝ կողմերի միջև տարաձայնությունների ցանկը մեծ է՝ Լիբիայից մինչև Լեռնային Ղարաբաղ։

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը բազմիս քննադատել էր Թուրքիային՝ Ադրբեջանին բացահայտ աջակցելու, ԵԱՀԿ միջնորդական ջանքերը խարխլելու, ինչպես նաև սիրիացի զինյալներին հակամարտության գոտի տեղափոխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG