Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդի նախագահը ժամանել է Վրաստան


Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Թբիլիսի, 2-ը մարտի, 2021

Վրաստան է ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը: Այսօր Թբիլիսիում նա մի շարք հանդիպումներ է անցկացնում Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ։

Միշելը պլանավորում է այցելել նաև Հարավային Օսիայի հետ սահման, որտեղ մասնակցելու է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։

Մինչ այդ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Շարլ Միշելը կոչ է արել երկրի իշխանություններին և ընդդիմությանը՝ քայլեր ձեռնարկել ներքաղաքական լարվածությունը մեղմելու ուղղությամբ։ Կողմերը քննարկել են նաեւ համաճարակի դեմ պայքարը։

«Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի առաջիկայում Վրաստանը ունենա պատվաստանյութի հասանելիություն», - հայտարարել է Եվրամիության պաշտոնյան։

Եվրամիության խորհրի նախագահը Թբիլիսի է ժամանել Մոլդովայից, վաղը նա կմեկնի Ուկրաինա։ Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ մյուս երեք պետություններ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս այցի մասին պաշտոնական Բրյուսելը չի հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG