Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Մարտի 1-ի ողբերգության 13-րդ տարին


Քազաքացիները Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հարգանքի տուրք են մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին, 1-ը մարտի, 2013թ․

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 13-րդ տարին։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 13 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Նշենք, որ ամեն տարի այս օրը Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթ է անցկացվում Երևանում։ Նախորդ տարի, սակայն, երթը չեղարկվեց՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG