Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր Ղազախստանում. կան տասնյակ ձերբակալվածներ


Ղազախստանում ոստիկանությունը տասնյակ ցուցարարների է ձերբակալել, որոնք այսօր փողոց էին դուրս եկել երկրի խոշորագույն քաղաքներում` պահանջելով դադարեցնել բռնաճնշումները, ազատ արձակել քաղբանտարկյալներին ու ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել: Ալմաթիում, ըստ «Ռոյթերսի», բերման է ենթարկվել առնվազն հինգ տասնյակ մարդ:

«Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության հաղորդմամբ` մայրաքաղաք Նուր-Սուլթանում ոստիկանները նախ արգելափակել են դեպի հանրահավաքի հրապարակ տանող ճանապարհները, ապա օղակի մեջ են առել ցուցարարներին` արգելելով նրանց տեղաշարժը:

Ավտորիտար կառավարմամբ հայտնի երկրում արդեն շուրջ 30 տարի է` իշխում է նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Նուր Օթան կուսակցությունը: 80-ամյա առաջնորդը երկու տարի առաջ հրաժարական է տվել և այժմ ղեկավարում է երկրի Անվտանգության խորհուրդը: Ընդդիմադիրներն ու անկախ փորձագետները, սակայն, նշում են, որ նա մինչ օրս շարունակում է իր ձեռքում պահել իշխանության առանցքային լծակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG