Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանը, իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ:

Նախագահականի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, հանգուցալուծման ուղիների և լարվածության թուլացման վերաբերյալ:

Խորհրդարանականները նախագահին են ներկայացրել ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները, ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG