Մատչելիության հղումներ

Կիևը պատժամիջոցներ է սահմանում նախկին ուժայինների դեմ


Ուկրաինա - Ցուցարարների և ոստիկանության բախումները Մայդանում, Կիև, փետրվար, 2014թ․
Ուկրաինա - Ցուցարարների և ոստիկանության բախումները Մայդանում, Կիև, փետրվար, 2014թ․

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանում նախկին զինվորականների ու ուժայինների նկատմամբ: Սև ցուցակում են, մասնավորապես, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավորները` ներքին գործերի նախկին նախարարը, Անվտանգության խորհրդի նախկին ղեկավարը, ինչպես նաև ուժային կառույցների տասը նախկին աշխատակիցներ, որոնք մեղադրվում են 2014 թվականին կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու մեջ:

Ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն իշխանափոխությունից հետո փախել էր Ռուսաստան` նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:

Շաբաթներ առաջ էլ Վլադիմիր Զելենսկու վարչակազմը պատժամիջոցներ էր սահմանել Ուկրաինայի մի խումբ քաղաքացիների և մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք մինչ օրս սերտ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ և պարբերաբար հանդիպումներ ունենում Կրեմլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG