Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմը հայտնում է, որ քննարկվել են շրջանի տեղահանված բնակչության սոցիալական առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական և բարեգործական աջակցության ծրագրերը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բարձրացված խնդիրները հնարավորինս ողջամիտ ժամկետներում լուծելու համար Կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG