Մատչելիության հղումներ

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի հեռավար նիստ է անցկացնում, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը և այդ ուղղությամբ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությունը:

«Մենք ձեզ հետ միասին այսօր կքննարկենք ղարաբաղյան կարգավորման շուրջ իրավիճակը։ Կցանկանայի ձեր գնահատականները լսել, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, Փրկարար ծառայությունը, սահմանապահները, և ինչպես է ընթանում այդ ուղղությամբ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների մեր արտասահմանյան գործընկերների հետ»,- ասել է Պուտինը ԱԽ նիստի ընթացքում:

Նիստին մասնակցել են Ռուսաստանի վարչապետը, Դաշնային խորհրդի նախագահը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, ներքին հետախուզության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG