Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգված են հայաստանյան զարգացումներով


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լոգոն, արխիվ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լոգոն, արխիվ

«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանի վերջին իրադարձություններով։ Մասնավորապես անթույլատրելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունը՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականի վերաբերյալ», - ասվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով զեկուցողների հայտարարությունում:

Շվեդիան ներկայացնող Բորիանա Աբերգի և ֆինլանդացի պատվիրակ Կիմմո Կիլյունեի համատեղ հայտարարությունում, որը հրապարակված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում, կոչ է արվում «բոլոր քաղաքական ուժերին և պետական ինստիտուտներին լիովին հետևել ժողովրդավարական սկզբունքներին և Հայաստանի Սահմանադրության պահանջներին, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ներկա իրավիճակի անհապաղ թուլացման ուղղությամբ»:

«Հայաստանն անցնում է իր նորագույն պատմության շատ դժվարին փուլով և ավելի քան երբևէ կարիք ունի հանդարտության, զսպվածության, իմաստնության», - շեշտել են ԵԽԽՎ համազեկուցողները:

XS
SM
MD
LG