Մատչելիության հղումներ

Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է անում կառավարությանը


Նիդերլանդների խորհրդարանի շենքը Հաագայում, արխիվ
Նիդերլանդների խորհրդարանի շենքը Հաագայում, արխիվ

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան գոհ է Նիդերլանդների խորհրդարանի հստակ որոշումից, այժմ հերթը Հոլանդիայի կառավարությանն է, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքէջում։

Հաղորդագրության համաձայն՝ հոլանդական խորհրդարանի կողմից միաձայն ընդունված բանաձևը կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ավելի վաղ՝ 2015 և 2018 թվականներին, թագավորության օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունել էր։ Նոր նախաձեռնությամբ, ինչպես նշվում է, հոլանդացի պատգամավորները շեշտում են, որ «այլևս չեն կարող համաձայնել կառավարության ներկայիս մոտեցմանը»։

Պաշտոնական Անկարան, արձագանքելով իրադարձությանը, հայտարարել է, թե Նիդերլանդների խորհրդարանը «պոպուլիստական» այդ քայլով «քաղաքական նպատակներ է հետապնդում»։

Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Համի Աքսոյը մասնավորապես հայտարարել է, թե «Նիդերլանդների խորհրդարանը լավ կանի կենտրոնանա փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորումների աճի, քսենոֆոբիայի և իսլամաֆոբիայի վրա, այլ ոչ թե փաստերից հեռու հակաթուրքական նախաձեռնությունների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG