Մատչելիության հղումներ

«Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի», - պնդում է Ադրբեջանի նախագահը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Բաքու, 25-ը փետրվարի, 2021թ.

«Մի քանի օր առաջ տեղեկություններ են ի հայտ եկել այն մասին, որ Հայաստանի դաշնակիցները կրկին ցանկանում են թարմացնել հայկական բանակը, արդիականացնել այն։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ չհնչեցնելով, սակայն, Հայաստանի դաշնակցի անունը։

«Պատերազմն ավարտված է։ Եթե ինչ-որ մեկն ապրում է ռևանշիստական գաղափարներով, ապա կտեսնի այս բռունցքը։ Թող չփորձարկեն մեր համբերությունը», - հերթական անգամ սպառնացել է Ադրբեջանի առաջնորդը և հավելել. - «Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»:

Ադրբեջանի առաջնորդը միևնույն ժամանակ պնդել է, որ ի տարբերություն հայկական բանակի՝ ադրբեջանական զինված ուժերը կշարունակեն ուժեղանալ։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը ձեռք է բերում և ձեռք կբերի ժամանակակից սպառազինություն, այդ երկրի զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներն էլ, ըստ նրա, թույլ կտան ավելի օպերատիվ և մարտունակ բանակ ունենալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG