Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանի իրադարձություններով և զսպվածության կոչ են անում


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ, արխիվ

ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանի իրադարձություններով և կոչ են անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, քաղաքական տարաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, ծայրաստիճան մտահոգում է մեզ։ Շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն հանդարտություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, նաև ընդգրկուն երկխոսություն սկսել՝ մեղմելու լարվածությունը և լուծելու քաղաքական տարաձայնությունները»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակն ու հավելել․ - «Դա պետք է արվի հարգելով Սահմանադրությունը և ժողովրդավարական գործընթացը»։

XS
SM
MD
LG