Մատչելիության հղումներ

Անկարան դատապարտում է «Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը»


Թուրիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով «Անադոլու» թուրքական լրատվական գործակալության հաղորդագրությանը, հայտնում է, որ Անկարայում «վճռականորեն դատապարտում են Հայաստանում հեղաշրջման փորձը»:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան «դեմ է ռազմական հեղաշրջմանը որևէ երկրում»:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

XS
SM
MD
LG