Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը կհրապարակի Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ հետախուզության զեկույցը


Սաուդյան Արաբիայի հպատակ, ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին, արխիվ, Լոնդոն, 29 սեպտեմբերի, 2018թ.

Այսօր Սպիտակ տունը պետք է հրապարակվի ամերիկյան հետախուզական կառույցների գաղտնազերծված զեկույցը, որի համաձայն, ամենայն հավանականությամբ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանն է հավանություն տվել 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանությանը:

Նախագահ Ջո Բայդենը երեկ ասել է, որ ինքն ընթերցել է զեկույցը և մտադիր է հարցը քննարկել թագաժառանգի հոր՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին ասել է, որ Բայդենը շրջանցելու է թագաժառանգին և միայն նրա հոր հետ է զրուցելու:

2018 թվականին կազմված այդ զեկույցն այն ժամանակ փոխանցվել է ամերիկացի օրենսդիրներին, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է լայն հանրության համար փաստաթուղթը հրապարակելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG