Մատչելիության հղումներ

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վաղ առավոտից փակում են Երևանի փողոցները


Ընդդիմադիրների բողոքի ակցիան Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, 23-ը փետրվարի, 2021թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում՝ փակելով փողոցները։

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները նախօրոք չեն հայտարարում անհնազանդության ակցիաների տեղն ու ժամը։ Երեկ ցուցարարների երթուղին բուհերով էր։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից շարժումը վերսկսեց բողոքի ակցիաները։ Շարժման անդամներն ասացին, որ այսուհետ ամենօրյա ռեժիմով են իրականացվելու բողոքի, անհնազանդության ակցիաները՝ հայտարարելով իրենց պայքարի նոր սկիզբ:

XS
SM
MD
LG