Մատչելիության հղումներ

Նախագահը չի ստորագրել Դատական օրենսգրքի և Արդարադատության ակադեմիայի մասին օրենքները


Նախագահը չի ստորագրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները: Նախագահի աշխատակազմից փոխանցում են, որ Արմեն Սարգսյանը համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

«Օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից: Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից», - ասված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG