Մատչելիության հղումներ

Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը մի շարք համատեղ տնտեսական ծրագրեր կիրագործեն


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Բաքուն, Անկարան և Աշխաբադը առաջիկայում մի շարք համատեղ տնտեսական ծրագրեր կիրագործեն։ Երեքշաբթի երեկոյան, Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների՝ Անկարայում կայացած եռակողմ գագաթնաժողովի ավարտին այս մասին հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են նաև երեք երկրների նախագահների՝ Թուրքմենստանում կայանալիք հանդիպման նախապատրաստմանը վերաբերող հարցերը, հստակեցրել ապագա գագաթնաժողովի ճանապարհային քարտեզը։

XS
SM
MD
LG