Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ցանկանում է վերսկսել աշխատանքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Միացյալ Նահանգները ցանկանում է վերսկսել աշխատանքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կառույցի անդամներին ուղղված տեսաուղերձում։

Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ իր թեկնածությունը կառաջադրի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նոր անդամների՝ աշնանը կայանալիք ընտրությունների ժամանակ։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ՄԱԿ-ի կազմում գործող այս կառույցի հետ կապերը խզել էր 2018-ի հունիսին։ Բայդենի վարչակազմի առաջին որոշումներից մեկը Մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ որպես դիտորդի կարգավիճակի վերականգնում էր։ Ընտրության դեպքում, ըստ պետքարտուղար Բլինքենի, Վաշինգտոնը կփորձի որոշ փոփոխություններ մտցնել կառույցի գործունեությունում։

«Ամեն դեպքում կառույցները կատարյալ չեն։ Քանի որ Միացյալ Նահանգները վերսկսում է իր աշխատանքը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, մենք կոչ ենք անում այս կառույցին վերանայել իր գործունեության որոշ կողմեր՝ մասնավորաբար այն անհամարժեք ուշադրությունը, որին արժանանում է Իսրայելը», - հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG