Մատչելիության հղումներ

Կիևը Մոսկվայի դեմ հերթական հայցն է ներկայացրել Եվրադատարան


Ֆրանսիա - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ
Ֆրանսիա - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի դեմ հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով Մոսկվային «ընդդիմախոսների միտումնավոր սպանությունների համար»։

Ըստ ստրասբուրգյան դատարանի հաղորդագրության, Կիևը պնդում է, թե Ռուսաստանը պետական մակարդակով քաղաքական գործիչների սպանություններ է իրականացնում՝ սեփական և այլ պետությունների տարածքներում։ Այլ մանրամասներ ու անուններ դատարանը դեռ չի նշում։

Սա Ուկրաինայի իշխանությունների կողմից Ռուսաստանի դեմ ներկայացված արդեն 9-րդ բողոքն է։ Կիևը Ստրասբուրգի դատարան էր դիմել նաև 2014 թվականին «Մալայզիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանումից, Ղրիմի բռնակցումից ու Կերչի նեղուցում 2018-ին ուկրաինական նավերի կալանավորումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG