Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն ունի բավարար ներուժ իր առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար, ասել է Արցախի նախագահը


Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ունի բավարար ներուժ իր առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար, այսօր հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ծառայության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ տնօրեն Աշոտ Հակոբջանյանին և նրա առաջին տեղակալ Արարատ Մելքումյանին:

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, Հարությունյանն ԱԱԾ ղեկավար կազմի հետ հանդիպմանն անդրադարձել է ներքին և արտաքին հիմնական մարտահրավերներին, նախանշել անելիքները։

Հանդիպմանը մասնակցել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG