Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները երեկ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության, Միութենական պետության կազմում ինտեգրման գործընթացի և կորոնավիրուսի դեմ պայքարի հարցեր:
Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը Բելառուսի համար ամենամեծ ներդրողն է։ Ըստ Ռուսաստանի նախագահի՝ ավելի քան 4 միլիարդ դոլար է ներդրվել Բելառուսի տնտեսություն: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, նշել է Պուտինը, համաճարակի ընթացքում նվազել է շուրջ 15 տոկոսով, բայց, միևնույն է, բարձր ցուցանիշները պահպանվում են:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը փետրվար-մարտին Sputnik V- ի նոր խմբաքանակներ կուղարկի Բելառուս, և դրա արտադրության տեխնոլոգիաներն արդեն փոխանցվել են Մինսկին: Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ մինչև աշուն Բելառուսը կունենա սեփական պատվաստանյութը։