Մատչելիության հղումներ

Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահների զրույցը դրական մթնոլորտ է ստեղծել


Չինաստանի ԱԳ նախարար և պետական խորհրդական Վան Յին, Պեկին, արխիվ
Չինաստանի ԱԳ նախարար և պետական խորհրդական Վան Յին, Պեկին, արխիվ

Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին Պեկինում ասել է, որ չինական տոնի՝ լուսնային Ամանորի օրը, Չինաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցը ստեղծել է երկխոսության համար դրական մթնոլորտ:

«Ձմռան ցրտերն ի վերջո կնահանջեն, և անպայման կգա գարնան հույսը: Մարդկությունը ոչ մի դեպքում չպետք է կորցնի վստահությունը բոլորիս սպառնացող աննախադեպ մարտահրավերները՝ համաշխարհային պանդեմիան, տնտեսական ճգնաժամը և կլիմայի վատթրացումը դիմագրավելու խնդրում, մենք պետք է դրանց արձագանքենք խիզախ, համերաշխ և պատասխանատու եղանակով: Չինաստանը և Միացյալ Նահանգները նախևառաջ պետք է կարգավորեն իրենց խնդիրները, բայցև համագործակցեն հանուն համայն մարդկության: Սա է միջազգային համայնքի ակնկալիքը և երկու պետությունների պատասխանատվությունը»,- ասել է Վանգ Յին:

Նախագահներ Սի Ծինպինը և Ջո Բայդենը հեռախոսով զրուցել են չինական լուսնային Ամանորի նախօրեին՝ փետրվարի 11-ին, և, արտգործնախարարի փոխանցմամբ, պայմանավորվել են «հաստատել անկեղծ ու կառուցողական երկխոսություն երկկողմ և միջազգային օրակարգի շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG