Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին:
Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման հարցերում Հայաստանի և Արցախի համապատասխան օղակների համգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: