Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար


Լուսանկարը՝ ՊԵԿ-ի

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար են հայտնաբերել։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, թանկարժեք քարերը հայտնաբերվել են ենթարկել Իրանի քաղաքացի Հ.Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի զննությամբ՝ ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում առկա դրամապանակում:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG