Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել


Արցախում փետրվարի 20-ին կատարվել է 14 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2384 դեպք: Կատարվել է 20 հազար 390 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG