Մատչելիության հղումներ

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտենում է 59 և կես հազարին


Կանայք կորոնավիրուսի դեմ պաշտպանիչ դիմակներով, Թեհրան, 19 փետրվարի, 2021թ.
Կանայք կորոնավիրուսի դեմ պաշտպանիչ դիմակներով, Թեհրան, 19 փետրվարի, 2021թ.

Իրանի Իսլամական Հանրապետությունում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 922 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի վարչության ղեկավար Սիմա Սադաթ Լարին:

Նրա փոխանցմամբ, ընդհանուր հաշվով Իրանում ախտահարվել է ավելի քան 1 միլիոն 556 հազար մարդ: Մեկ օրվա ընթացքում ախտահարումների ամենաբարձր թիվը՝ 14 հազար 51, գրանցվել է անցյալ տարվա նոյեմբերի 27-ին: Իրանում կորոնավիրուսից մահացել է 59 հազար 409 հիվանդ:

Փետրվարի 9-ից սկսած Իրանում քաղաքացիներին անվճար տրամադրում են Спутник V ռուսական արտադրության պատվաստանյութը:

Առաջին փուլում այն ստանում են հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքների աշխատողները, հետագայում վակցինան կտրամադրվի մնացած բուժաշխատողներին և 65-ից բարձր տարիքի քաղաքացիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG