Մատչելիության հղումներ

Քիմ Քարդաշյան-Քանյե Վեստ աստղային զույգը բաժանվում է


Քիմ Քարդաշյանը և Քանյե Վեստը երեխայի հետ Հայաստանում, արխիվ, 9 ապրիլի, 2015թ.
Քիմ Քարդաշյանը և Քանյե Վեստը երեխայի հետ Հայաստանում, արխիվ, 9 ապրիլի, 2015թ.

Ամերիկյան շոու բիզնեսի գերաստղ, հեռուստահաղորդավար Քիմ Քարդաշյանը և աշխարհահռչակ ռեփ-երգիչ Քանյե Վեստը որոշել են բաժանվել:

Քարդաշյանների ընտանիքի փաստաբանը հայտնել է, որ հեռուստաաստղը Լոս Անջելեսի դատարան է ներկայացրել ամուսնալուծության դիմում:

Ըստ շոու բիզնեսի զարգացումները լուսաբանող մամուլի, զույգը տևական ժամանակ է` ընտանեկան լուրջ խնդիրներ ունի, և ամուսինները փաստորեն առանձին են ապրում:

Քարդաշյանը և Վեստն ամուսնացել են 7 տարի առաջ: Զույգն ունի 4 երեխա: Ըստ մամուլի, և՛ Քիմ Քարդաշյանը, և՛ Քանյե Վեստը միլիարդատերեր են:

Քիմ Քարդաշյանը հայտնել է, թե ցանկանում է, որ ամուսնալուծությունից հետո երեխաները մնան ծնողների համատեղ խնամակալության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG