Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հաստատել են կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը


Էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացված COVID-19 հիվանդության հարուցիչ SARS-CoV-2 կորոնավիրուսը, արխիվ

Ռուսաստանի պատկան ատյաններն այսօր հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութի կիրառմանը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը:

КовиВак անվամբ վակցինան ստեղծել է վարակաբան Միխայիլ Չումակովի անվան գիտական կենտրոնը:

«Այս վակցինան պարունակում է կորոնավիրուսի ոչնչացված մասնիկներ, որոնք օրգանիզմին թույլ են տալիս հակամարմիններ արտադրել»,- հայտնել է կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Չերնովը:

Նրա փոխանցմամբ, կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է КовиВак-ը երկու անգամ ներարկել մարդուն:

Ռուսաստանում մինչ այդ արտոնվել է Спутник V և ЭпивакКорона պատվաստանյութերի արտադրությունը և կիրառումը:

Ի տարբերություն մնացած պատվաստանյութերի` КовиВак-ը կարելի է պահել և փոխադրել ոչ թե հատուկ սառցարանում, այլ սովորական սառնարանում:

XS
SM
MD
LG